2024-03-30

Ձվաբջջի դոնոր դառնալը երբեմն կարող է միայնակության զգացողություն առաջացնել: Սակայն ձվաբջջի դոնոր լինելն այնքան էլ հազվադեպ երևույթ չէ, որքան մտածում եք։ ԱՐՆԻ կենտրոնը ձվաբջջի դոնորների մեծ տվյալների բազա ունի։ Նրանցից շատերը պատրաստ են մեծ սիրով կիսվել իրենց անցած ճանապարհով։ Ձեզ ենք ներկայացնում ԱՐՆԻ կենտրոնում արդեն իսկ գրանցված ձվաբջջի դոնորների շրջանում վերջերս անցկացված հարցման պատասխանները:

 

Օգտագործեք ձեր աջակցության համակարգը

Սկսած առաջին հանդիպումից մինչև ձեր ամենօրյա ռեժիմով հաղորդագրությունների ստացումը՝ երբեք մի վախեցեք դիմել և խնդրել աջակցություն ԱՐՆԻ կենտրոնի համակարգողներից: ԱՐՆԻ կենտրոնի թիմը միշտ ուրախ է օգնել բոլոր ձվաբջջի դոնորներին՝ դրական մեծ լիցք փոխանցելով ծրագրի ողջ ընթացքում:

 

Մի վախեցեք խոսել

Կարևոր է, որ ձվաբջջի դոնորները հանդես գան որպես իրենց պաշտպաններ: Կանայք, որոնք ընտրում են ձվաբջջի դոնորությունը, հաճախ ուրիշներին հաճոյանալու ցանկություն ունեն։ Նրանք չեն բարձրաձայնում, երբ ինչ-որ բան այն չէ կամ անհանգստացնում է իրենց: Այնուամենայնիվ, խնդիրները հաճախ սրվում են, եթե դրանք ուղղակիորեն չեն լուծվում: Եթե ​​ինչ-որ բան այնպես չէ՝ խոսեք: Հարցեր տալը հիանալի միջոց է ձեր ծրագիրը վերահսկելու և այն հատուկ փորձառություն դարձնելու համար, որին սիրով հետ կնայեք գալիք տարիների ընթացքում:

 

Պատրաստվեք առօրյա ծանրաբեռնվածությունից ժամանակ տրամադրելու

Ձվաբջջի դոնորությունը յուրաքանչյուր կնոջ համար ենթադրում է կարճ ժամկետով իր առօրյա զբաղմունքի կամ աշխատանքի ժամերի կրճատում։  Ընդհանուր առմամբ, ձվաբջջի դոնորից պահանջվում է ոչ շատ ժամանակ հետազոտությունների և ձվաբջջի տրամադրման համար: Իհարկե, երբեմն ձվաբջջի դոնորները կարող են ավելի շատ ժամանակ կորցնել բժշկի նշանակումների կամ այլ կարիքների համար, բայց դա առաջնահերթ արվում է ձվաբջջի դոնորի առողջության համար:

 

Եղեք համբերատար

Բոլոր ձվաբջջի դոնորները պետք է իմանան, որ երբեմն ավելի շատ ժամանակ է պահանջվում ձվաբջջի դոնորության ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար, քան իրենք մտածում էին: Անհաջողություններ, հետաձգումներ, ուշացումներ, սխալ հաղորդակցություններ միշտ հնարավոր է, որ տեղի ունենան: Հաջողակ ձվաբջջի դոնորները նրանք են, ովքեր կարողանում են համբերատար սպասել ծրագրի ավարտին, ովքեր գիտակցում են, որ սա մարաթոն է, այլ ոչ թե սպրինտեր:

 

Հետաքրքրվա՞ծ եք դառնալու ձվաբջջի դոնոր: Հարցերի համար կապվեք մեզ հետ (+374) 55 501 144 հեռախոսահամարով կամ ուղարկեք էլեկտրոնային նամակ info@arni.am հասցեով: