ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սույն գաղտնիության քաղաքականությունն ուժի մեջ է
մտել 2024 թվականի մարտի 15-ին
I. ՆԱԽԱԲԱՆ
1. «ԱՐՆԻ ԼԵԳԱԼ ԷՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ ԱՐՆԻ կենտրոն) երաշխավորում է Կայքի յուրաքանչյուր օգտատիրոջ (այսուհետ՝ Օգտատեր) գաղտնիությունը, այդ թվում՝ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրությանը համապատասխան:
2. Սույն գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ Գաղտնիության քաղաքականություն) վերաբերում է ԱՐՆԻ կենտրոնի Կայքին, Կայքի բջջային հավելվածին, ԱՐՆԻ կենտրոնի՝ սոցիալական ցանցերի էջերին և այն տեղեկատվական տեխնոլոգիաներին, որոնք ստեղծել է ԱՐՆԻ կենտրոնը, և որոնք օգտագործում են Օգտատերերը։
3. Մինչև անձնական տվյալների գրանցումը խնդրում ենք ծանոթանալ Գաղտնիության քաղաքականությանը:
4. Գաղտնիության քաղաքականության նպատակը դոնորների տվյալների բազայում առկա տեղեկատվության և Օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության պահպանումն է, ինչպես նաև Կայքում անձնական տվյալների պաշպանության մասին ամբողջական տեղեկատվության տրամադրումը:
5. Գաղտնիության քաղաքականությամբ սահմանված դրույթները չեն կարող պարունակել որևէ խտրականություն, այդ թվում՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։
6. ԱՐՆԻ կենտրոնի ամբողջական տվյալներն առկա են Կայքի «ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ» բաժնում։
7. Գաղտնիության քաղաքականության տպագրվող տարբերակը բեռնելու համար սեղմեք այստեղ՝ «pdf» ձևաչափով։
II. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
8. ԱՐՆԻ կենտրոնին իրավունք է վերապահվում ցանկացած պահի իր հայեցողությամբ փոփոխելու կամ լրացնելու Գաղտնիության քաղաքականությունը:
9. Կանոնների և Կայքի պահանջների փոփոխությունները և լրացումները հրապարակելուց հետո, եթե Օգտատերը շարունակում է օգտվել Կայքից, ապա նա ընդունում է կատարված փոփոխությունները և (կամ) լրացումները:
10. Օգտատերերի պարտականությունն է պարբերաբար ստուգել Գաղտնիության քաղաքականության պահանջները՝ փոփոխություններին և լրացումներին ծանոթանալու համար:
III. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
11. ԱՐՆԻ կենտրոնը, որպես Օգտատիրոջ անձնական տվյալներ մշակող ընկերություն, մի կողմից երաշխավորում է, որ անձնական տվյալների մշակումը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, իսկ մյուս կողմից ապահովում է սեփական և Օգտատիրոջ շահերի միջև հավասարակշռությունը:
12. ԱՐՆԻ կենտրոնը բացառում է, որ անձնական տվյալների մշակումը կարող է որևէ կերպ խախտել Օգտատերերի իրավունքները և արժանապատվությունը։
13. ԱՐՆԻ կենտրոնն իրավունք ունի ինքնուրույն հավաքել Օգտատիրոջ վերաբերյալ միայն այնպիսի լրացուցիչ անձնական տվյալներ, որոնց համար չի պահանջվում Օգտատիրոջ համաձայնությունը։
14. Գրանցման թույլտվությունը հաստատելու նպատակով ԱՐՆԻ կենտրոնը կարող է խնդրել Օգտատիրոջը՝ տրամադրել նրան նույնականացնելու համար լրացուցիչ տեղեկատվություն, որպեսզի ԱՐՆԻ կենտրոնը կարողանա դրանք համեմատել գրանցման ժամանակ Օգտատիրոջ լրացրած անձնական տվյալների հետ:
IV. ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
15. Կայքը չի գրանցում անչափահասների վերաբերյալ անձնական տվյալներ:
16. 18 (տասնութ) տարին չլրացած անձանց արգելվում է մուտք գործել Կայք, ինչպես նաև անձնական տվյալներ գրանցել։
17. ԱՐՆԻ կենտրոնը հորդորում է ծնողներին և անչափահասների օրինական ներկայացուցիչներին՝ վերահսկել իրենց երեխաների կողմից ինտերնետի օգտագործումը և հրահանգել իրենց երեխաներին՝ երբեք Կայքին չտրամադրել անձնական տվյալներ:
18. Եթե ծնողները և օրինական ներկայացուցիչները հիմքեր ունեն ենթադրելու, որ իրենց անչափահաս երեխան Կայքին տրամադրել է անձնական տվյալներ, ապա անհրաժեշտ է կապ հաստատել ԱՐՆԻ կենտրոնի հետ, և ԱՐՆԻ կենտրոնը Կայքից կջնջի անչափահաս երեխայի տրամադրած անձնական տվյալները:
V. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
19. Օգտատիրոջ իրավունքները, կախված բնակության վայրից, կարող են սահմանափակվել՝ համաձայն վերջինիս բնակության վայրի պետության՝ անձնական տվյալների պաշտպանության մասին գործող օրենսդրության:
20. Օգտատերերի կողմից իրենց բնակության վայրի պետության օրենսդրության վերաբերյալ հարցերի առկայության դեպքում խնդրում ենք կապ հաստատել ԱՐՆԻ կենտրոնի հետ:
VI. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ՈՒՂՂԵԼՈՒ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
21. Օգտատերը ցանկացած պահի իրավունք ունի խնդրելու ԱՐՆԻ կենտրոնին՝ ուղղել իր մասին Կայքում պահպանվող ցանկացած ոչ ճշգրիտ անձնական տեղեկություն:
22. ԱՐՆԻ կենտրոնն իր կողմից ևս ներդնում է ողջամիտ ջանքեր՝ Օգտատիրոջ մասին ոչ ճշգրիտ անձնական տեղեկությունները շտկելու համար:
VII. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝ ՋՆՋԵԼՈՒ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
23.Յուրաքանչյուր Օգտատեր իրավունք ունի ԱՐՆԻ կենտրոնից պահանջելու ջնջել Կայքում առկա իր անձնական տվյալները որոշակի բացառությամբ:
24. Օգտատիրոջ խնդրանքը՝ ջնջել անձնական տվյալները, կարող է մերժվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
25. Օգտատիրոջ գրանցումը հաստատվելուց հետո ԱՐՆԻ կենտրոնը պարտավորվում է ջնջել Օգտատիրոջից ստացած լրացուցիչ անձնական տվյալները, որոնք ԱՐՆԻ կենտրոնը պահանջել էր Օգտատիրոջը նույնականացնելու համար։
VIII. ՀԱՐՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՕԳՏԱՏԻՐՈՋ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
26. Միայն Օգտատերը կամ այն անձը, որին Օգտատերը տվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորագիր՝ գործելու իր անունից, կարող է կատարել հարցում՝ Օգտատիրոջ անձնական տվյալների վերաբերյալ:
27. Օգտատիրոջ հարցումը ստուգելու համար պահանջվում է բավարար տեղեկատվություն Օգտատիրոջ վերաբերյալ, որպեսզի ԱՐՆԻ կենտրոնը համոզվի, որ Օգտատերն այն անձնավորությունն է, որի մասին պահանջվում են անձնական տվյալները:
28. ԱՐՆԻ կենտրոնը չի կարող պատասխանել Օգտատիրոջ հարցմանը՝ տրամադրել պահանջվող անձնական տվյալները, եթե չկարողանա հաստատել Օգտատիրոջ ինքնությունը կամ տրված լիազորությունը:
IX. ՀԱՎԱՔՎՈՂ ԵՎ ՄՇԱԿՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
29. ԱՐՆԻ կենտրոնը հավաքում է անձնական տվյալներ, երբ Օգտատերը մուտք է գործում Կայք, կամ Օգտատերը էլեկտրոնային նամակով պահանջում է լրացուցիչ տեղեկություններ Կայքում առկա ծառայությունների վերաբերյալ:
30. ԱՐՆԻ կենտրոնին իրավունք է վերապահվում հավաքել Օգտատերերին վերաբերող ստորև նշված անձնական տվյալները.
Տեղեկատվություն անձնական տվյալների վերաբերյալ |
Անձնական տվյալներ |
Անձնական տվյալների աղբյուրները |
Ծառայություն մատուցելիս անձնական տվյալների հավաքման նպատակը |
Կայքում գրանցելիս Օգտատիրոջից պահանջվող հնարավոր անձնական տվյալները |
Անուն, ազգանուն, կեղծանուն, փոստային հասցե, եզակի անձնական նույնացուցիչներ, առցանց նույնացուցիչներ, IP հասցե, էլ. փոստի հասցե, հաշվի համար, վարորդական իրավունքի համար, անձնագրի համար, ստորագրություն, ֆիզիկական բնութագրեր կամ նկարագրություն, հեռախոսահամար, կրթություն, զբաղվածություն, բանկ հաշվի համար, կրեդիտ քարտի համար, դեբետային քարտի համար, ֆինանսական տեղեկատվություն, բժշկական տեղեկատվություն, բժշկական պատմություն, ընտանեկան բժշկական պատմություն, հոգեկան առողջության պատմություն, քրեական կամ սնանկության վարույթի առկայություն, կրթության վերաբերյալ տեղեկատվություն |
Անմիջապես Օգտատերերը, իրենց ընտանիքի չափահաս անդամները կամ Օգտագործողներ՝ Cookie-ներից |
Օգտատիրոջ նույնականացման, ծառայությունների մատուցման և իրավական խորհրդատվություն տրամադրելու համար |
Հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ |
Անձի ռասայական, ազգային պատկանելությանը կամ էթնիկ ծագմանը, քաղաքական հայացքներին, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքներին, արհեստակցական միությանն անդամակցությանը, առողջական վիճակին ու սեռական կյանքին վերաբերող տեղեկություններ |
Անմիջապես մեր ծառայություններից օգտվողները կամ ծառայությունից օգտվելու հայտ ներկայացրածները |
Օգտատիրոջ նույնականացման, ծառայությունների մատուցման և իրավական խորհրդատվություն տրամադրելու համար |
Կենսաչափական անձնական տվյալներ |
Անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկությունները բնութագրող տեղեկություններ |
Անմիջապես մեր ծառայություններից օգտվողները կամ պոտենցիալ օգտվողները |
Օգտատիրոջ նույնականացման, ծառայությունների մատուցման և իրավական խորհրդատվություն տրամադրելու համար |
Ինտերնետային, համակարգչի կամ այլ նմանատիպ ցանցային գործունեությամբ գեներացվող անձնական տվյալներ |
Որոնման պատմության և Կայքից օգտվելու վերաբերյալ տեղեկատվություն |
Թխուկներ, պիքսելներ և հավաքագրող սարքեր |
Օգտատիրոջ նույնականացման, ծառայությունների մատուցման և իրավական խորհրդատվություն տրամադրելու համար |
Օգտատիրոջ գտնվելու վայրի տվյալներ |
Գտնվելու վայրը կամ Օգտատիրոջ շարժման ընթացքը |
Թխուկներ, պիքսելներ և թրեքերներ |
Օգտատիրոջ նույնականացման, ծառայությունների մատուցման և իրավական խորհրդատվություն տրամադրելու համար |
X. ԱՎՏՈՄԱՏ ՀԱՎԱՔՎԱԾ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31. Երբ Օգտատերն այցելում է Կայք, մեր սերվերները ավտոմատ հավաքում են Օգտատիրոջ համակարգչի մասին սահմանափակ տեղեկատվություն:
32. «Թխուկը» փոքր տեքստային ֆայլ է, որը ժամանակավորապես կամ մշտապես գրանցվում է Օգտատիրոջ կոշտ սկավառակի վրա: Կայքը կարող է այն օգտագործել Օգտատիրոջը ճանաչելու և որոշակի տեղեկություններ հավաքելու համար, ինչպես նաև հեշտացնելու նրանց մշտական մուտքն ու Կայքի օգտագործումը: Այս տեղեկատվությունը կարող է ներառել Օգտատիրոջ օգտագործած բրաուզերի (դիտարկիչի) ծրագրաշարի տեսակը, օպերացիոն համակարգը, համակարգչին կամ ինտերնետ կապին հատկացված IP հասցեն և Կայքի IP հասցեն:
33. ԱՐՆԻ կենտրոնն օգտագործում է հավաքված տեղեկատվությունը՝ պարզելու համար, թե ինչպես են Օգտատերերը որոնում Կայքում, բարելավելու Կայքի որոնման համակարգերը և Կայքում հրապարակած նյութերը հնարավորինս արժեքավոր դարձնելու Օգտատիրոջ համար:
XI. ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
34. ԱՐՆԻ կենտրոնը կարող է՝
1) օգտագործել Օգտատիրոջ անձնական տվյալները վերջինիս հետ ծառայության մատուցման պայմանագիր կնքելու համար.
2) օգտագործել Օգտատիրոջ անձնական տվյալները, եթե անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հանցագործությունը, այդ թվում՝ խարդախությունը, անօրինական վարքագիծը կամ ցանկացած անօրինական գործողություն կամ անգործություն կանխելու, հայտնաբերելու կամ բացահայտելու համար.
3) օգտագործել Օգտատիրոջ անձնական տվյալները՝ նրան տեղեկացնելու համար ԱՐՆԻ կենտրոնի նոր ծառայությունների կամ նորությունների մասին.
4) օգտագործել Օգտատիրոջ անձնական տվյալները Օգտատիրոջը ծանուցելու համար:
XII. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ
35. ԱՐՆԻ կենտրոնն իրավունք չունի բացահայտելու Օգտատիրոջ անձնական տվյալները։
36. Օգտատիրոջ անձնական տվյալների բացահայտման արգելքը երրորդ անձանց առջև երաշխավորված է «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով։
37. Օգտատիրոջ անձնական տվյալների բացահայտման արգելքը չի տարածվում՝
1) ԱՐՆԻ կենտրոնի աշխատակիցների վրա.
2) ԱՐՆԻ կենտրոնին այն ծառայություններ մատուցողների վրա, որոնք աշխատում են Կայքը բարելավելու կամ Օգտատերերին սպասարկելու համար.
3) բժշկական ընկերությունների, ներառյալ վերարտադրողական առողջությամբ զբաղվող կլինիկաների և բժիշկների վրա, եթե առկա է Օգտատիրոջ գրավոր համաձայնությունը։
38. Քրեական հետապնդման մարմինները ԱՐՆԻ կենտրոնից կարող են ստանալ Օգտատիրոջ անձնական տվյալները բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով՝ դատարանի որոշմամբ։
XIII. ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
39. ԱՐՆԻ կենտրոնը կարող է պահպանել Օգտատիրոջ անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այն նպատակների իրականացման համար, որոնց համար Օգտատերը գրանցվել է Կայքում, եթե այլ բան նախատեսված չէ ԱՐՆԻ կենտրոնի և Օգտատիրոջ միջև կնքված պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
XIV. ԱՅԼ ԿԱՅՔԵՐԻՆ ԿԱՄ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՆ ՀՂՈՒՄՆԵՐԸ
40. Կայքում կարող են տեղադրվել այլ կայքերին կամ ռեսուրսներին հղումներ: Այդ հղումները տեղադրվում են միայն Օգտատերերի հարմարության համար, սակայն ԱՐՆԻ կենտրոնը չի վերահսկում այդ կայքերի կամ ռեսուրսների բովանդակությունը և չի կրում պատասխանատվությունը, որը կարող է առաջանալ դրանց օգտագործումից:
41. Եթե Օգտատերը որոշել է Կայքից մուտք գործել այլ կայքեր կամ ռեսուրսներ, ապա Օգտատերը դա անում է ամբողջովին իր պատասխանատվությամբ և այդ կայքերի կամ ռեսուրսների պայմաններին համապատասխան:
XV. ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
42. Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում Օգտատերը կարող է կապ հաստատել ԱՐՆԻ կենտրոնի հետ +374 55 501 144 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել info@arni.am էլփոստի հասցեով։