ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՄԵՆՔ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ
ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սույն կայքում ձվաբջիջների դոնորությանը և փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող գովազդն իրականացնվում է գինեկոլոգիական և վերարտադրողաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության անունից
ՎՍՏԱՀԵԼ ՄԵԶ ՁԵՐ ԱՊԱԳԱՆ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՍՏԱՆԱԼ ՄԻԱՅՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ
Մենք փնտրում և հանգամանորեն ընտրում ենք փոխնակ մայրերի, որոնք կարող են դառնալ Ձեր երեխային կրելու և ծննդաբերելու վստահելի գործընկերը:
Մենք երաշխավորում ենք, որ մեր առաջարկած փոխնակ մայրերն անցել են ամբողջական հետազոտություն և չունեն փոխնակ մայր լինելու հակացուցումներ, որը կհաստատի նաև Ձեր ծրագիրը ղեկավարող բժիշկ գինեկոլոգ-վերարտադրողաբանը:
ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Դոնորների տվյալների բազան պարունակում է ամբողջական հետազոտություն անցած և միջազգային չափանիշներին համապատասխանող ձվաբջջի դոնորների վերաբերյալ անձնական տվյալներ:
Դոնորների տվյալների բազան նոր թեկնածուով լրացվում է միջինը շաբաթը մեկ անգամ։ Դոնորների տվյալների բազան պարունակում է ձվաբջջի դոնորների ներկայում ու անցյալում կատարված լուսանկարներ:
ԿԵՆՍԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ
Մենք տեղափոխում ենք կենսանյութերն արագ, անվտանգ և աշխարհի ցանկացած վայրից
Կենսանյութերի փոխադրումը կազմակերպվում է ԱՄՆ-ում արտադրված նորագույն դյուարների օգտագործմամբ
MVE CryoShipper դասի դյուարները թույլ են տալիս տեղափոխել սառեցված կենսանյութերը կրիոփաթեթներով, կրիոփորձանոթներով կամ կրիոձողիկներով, ազոտի գոլորշու մեջ՝ առանց հեղուկ ազոտի թափվելու և նմուշները տաքացնելու վտանգի
լրացուցիչ ծառայություններ
Կազմակերպում ենք ձեր տրանսֆերը Զվարթնոց օդանավակայանից հյուրանոց և հյուրանոցից Զվարթնոց օդանավակայան
Ամրագրում ենք հարմարավետ հյուրատներ, այդ թվում՝ նորածնի խնամքը կազմակերպելու պայմաններով
Առաջարկում ենք հետծննդյան ժամանակահատվածի համար արդեն փորձված դայակներ
Տրամադրում ենք մասնագիտացված լուսա- և տեսանկարիչ՝ ձեր երեխայի առաջին օրերի հուշերի պահպանման համար
Առաջարկում ենք թարգմանչական ծառայություններ և կազմակերպում ենք անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանություն
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՓՈՒԼՈՒՄ ՄԵՆՔ ՄԱՏՈՒՑՈՒՄ ԵՆՔ ԲԱՐՁՐՈՐԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՊԱԳԱ ԾՆՈՂՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մեզ համար առաջնահերթ կարևոր է, թե ինչպիսի աջակցություն եք դուք զգացել ծրագրի իրականացման ընթացքում
ՁԵՐ ԸՆՏԱՆԻՔԸ եվ ՁԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆն է ՁԵՐ ԱՊԱԳԱՆ
ՍԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ
Ավելի քան 25 երկրներից ապագա ծնողներ են դիմել ԱՐՆԻ կենտրոն՝ վստահելով մեզ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ հղիանալու կամ փոխնակ մոր միջոցով երեխա ունենալու և իրենց ընտանիքներին նոր կյանք պարգևելու նվիրական երազանքը:
Մենք տիրապետում ենք ներկայացված երկրների օրենսդրական այն կարգավորումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու, երեխայի ծննդյան վկայական ստանալու և սեփական երկիր վերադառնալու համար։
Մենք ազգությամբ հայ չհանդիսացող օտարերկյա քաղաքացիներին տրամադրում ենք ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող փոխնակ մայրերին։