ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԵՆՔ ՀԻՄՆՎՈՒՄ ԵՆՔ ՉՈՐՍ ԿԱՐԵՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ
ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՄԵԶ
ԳԻՏԵԼԻՔ
Մենք ապահովում ենք իրավական լիարժեք աջակցություն փոխնակ մայրության և ձվաբջջի դոնորության ծրագրերի բոլոր փուլերում՝ մեզ դիմելու պահից մինչև քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում երեխայի ծննդի գրանցումը կամ երեխայի ծնունդը գրանցելու նպատակով՝ օտարերկրյա պետության դիվանագիտական ծառայության բաժնում անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը։
Ծրագրին դիմած 10 փոխնակ մայրերի և ձվաբջջի դոնորների թեկնածուներից 4-5 կանայք մերժվում են իրենց ապրելակերպի, հոգեբանական վիճակի, ընտանեկան պայմանների, նախկինում ունեցած կասկածելի անցյալի և այլ հանգամանքների պատճառով։ Բժշկական հետազոտություն անցած փոխնակ մայրերի և ձվաբջջի դոնորների թեկնածուներից ծրագրին մասնակից են դառնում 2-4 փոխնակ մոր թեկնածուներ և 1 ձվաբջջի դոնորի թեկնածու, որոնց առաջարկում ենք մեր ապագա ծնողներին։
Մենք ստուգում ենք, որ փոխնակ մայրերը և ձվաբջջի դոնորները չունենան հանցավոր անցյալ, իսկ կասկածի դեպքում ստուգվում է նաև փոխնակ մոր ամուսնու կամ զուգընկերոջ անցյալը:
ՓՈՐՁ
Մեր մասնագետները, հիմնվելով իրենց փորձի վրա, մանրակրկտորեն ընտրում են փոխնակ մայրերի և ձվաբջջի դոնորների թեկնածուների։
Մենք բազմաթիվ ստուգումներից հետո ընտրել ենք լավագույն վարկանիշ ունեցող բժիշկների և լաբորատորիա, որտեղ փոխնակ մայրերը և ձվաբջջի դոնորներն անցնում են իրենց հետազոտությունները։
Մեր ընկերությունը նախօրոք հոգում է փոխնակ մայրերի և ձվաբջջի դոնորների լաբորատոր հետազոտությունների և բժշկական բոլոր ծառայությունների ծախսերը՝ հնարավոր ռիսկերը վերցնելով իր վրա։
ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր փոխնակ մայր և ձվաբջջի դոնոր ծրագրի իրականացման առաջին իսկ պահից հսկվում են մեր ընկերության համակարգողի կողմից:
Ծրագրի համակարգողը մշտական կապի մեջ է ձվաբջջի դոնորի, փոխնակ մոր և ապագա ծնողի հետ։
Ծրագրի համակարգողը հետևում է փոխնակ մոր առողջությանը, նշանակումների ժամանակացույցին, հսկում է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ պայմանագրի պայմանների կատարումը, կազմակերպում է դեղամիջոցների ու վիտամինների մատակարարումը, պարբերաբար ապագա ծնողներին է ներկայացնում հաշվետվություններ, ինչպես նաև իրականացնում է այլ գործողություններ ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար։
ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Առաջարկվող փոխնակ մայրերի և ձվաբջջի դոնորների լաբորատոր և բժշկական հետազոտությունները մենք իրականացնում ենք «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթոդների տարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի թիվ 214-Ն որոշման բոլոր պահանջների պահպանմամբ։
Բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հետազոտություններից, մենք անցկացնում ենք լրացուցիչ հետազոտություններ, այդ թվում՝ իրականացնում ենք հոգեթերապևտի նախնական ախտորոշում, անհրաժեշտության դեպքում կատարում ենք նաև կրկնակի հետազոտություններ՝ համոզվելու համար, որ մեր կողմից հետազոտված փոխնակ մայրերը և ձվաբջջի դոնորները լիովին պատրաստ են իրենց առաքելությանը։
մեր ցուցանիշները
26 օր
Փոխնակ մոր հետազոտության միջին ժամանակահատվածը
11 տարվա
Փորձ վերարտադրողական իրավունքի ոլորտում
100 ծրագիր
Մեկ տարում 100-ից ավելի ծնված բալիկ
24/7 ռեժիմով
Մենք կապի մեջ ենք փոխնակ մայրերի հետ
ՄԵՐ ԹԻՄԸ
ՆԻԿՈԼԱՅ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ
ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Ղեկավարում է ԱՐՆԻ կենտրոնի բոլոր ծրագրերը, վերահսկում է ԱՐՆԻ կենտրոնի բոլոր ստորաբաժանումների աշխատանքը և մշտական քննարկումների մեջ է ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։
Ներկայացնում է ԱՐՆԻ կենտրոնն այլ պետություններում և շնորհանդեսներում։
Ապագա ծնողների համար ծրագրերն առավել հարմարավետ դարձնելու նպատակով ներդնում է նորարարություններ։
ՆԱՆԵ ԶՈՒՐԱԲՅԱՆ
ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ
ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ
Փոխնակ մայրերի հսկողությունը 24/7 ռեժիմով իրականացնում է ծրագրի բոլոր փուլերում՝ փոխնակ մոր հետազոտման, սաղմի տեղադրման, հղիության վարման, ծննդաբերության ընթացքում և պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում ապագա ծնողներին։
Հղիության ողջ ընթացքում ծրագրի համակարգողներն իրականացնում են անսպասելի այցեր փոխնակ մայրերին, ինչպես նաև պարբերաբար ստուգում են փոխնակ մայրերի կողմից ծխախոտի և ալկոհոլի օգտագործման հնարավոր դեպքերը։
ՕԼԳԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
ԻՐԱՎԱԲԱՆ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ
Փոխնակ մայրության և ձվաբջջի դոնորության ծրագրերի ընթացքում մշակում է բոլոր իրավաբանական փաստաթղթերը, կազմակերպում հայտնի ձվաբջջի դոնորների և փոխնակ մայրերի հետ պայմանագրերի կնքումը՝ նոտարական վավերացմամբ, ապագա ծնողների անունից կնքում է հիվանդանոցների, կլինիկաների և ծննդատան հետ պայմանագրեր և հսկում դրանց կատարումը։
Կազմակերպում է ԴՆԹ թեստի որոշման գործընթացը, անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացնում օտարերկրյա պետության դեսպանատան հյուպատոսական բաժնում երեխայի ծննդյան վկայականը ստանալու համար։
ասյա ավագյան
ՄԱՐՔԵԹՈԼՈԳ
ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ
Կազմակերպում է կապը ծնողների, փոխնակ մայրերի և ձվաբջջի դոնորների հետ։
Հաճախորդների պասարկման դեպարտամենտը 24/7 ռեժիմով պատասխանում է բոլոր դիմորդների հարցերին, տրամադրում է սպառիչ տեղեկատվություն ծրագրերի, այդ թվում՝ ծառայությունների արժեքների և հաճախորդների ապագա քայլերի վերաբերյալ։
ԱՆԻ ՄԱՋԱՐՅԱՆ
ՀՈԳԵԲԱՆ
ՀՈԳԵԲԱՆը
Գնահատում է փոխնակ մայրերի թեկնածուների հուզական վիճակը, տագնապները և անհանգստությունները, եզրակացություն է տալիս փոխնակ մոր թեկնածությունը հաստատելու վերաբերյալ։
Հոգեբանը հսկում է հղիության ընթացքում փոխնակ մոր հոգեվիճակը, նաև փոխնակ մորը նախապատրաստում է երեխայի ծննդյանը։
ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
«ԱՐՆԻ» ընկերությունն ունի հիանալի դոնորների մեծ ընտրություն և իսկապես հոգ է տանում իր հաճախորդների մասին: Մենք երկար, բայց հաճելի ճանապարհ անցանք «ԱՐՆԻ» ընկերության հետ, չզգալով որևէ անհանգստություն։ Ես և իմ ամուսինը իսկապես գնահատում ենք «ԱՐՆԻ» ընկերության թիմը և շնորհակալ ենք նրանց աջակցության համար
Իմ ծնողներից հետո, որոնք ինձ կյանք են տվել, ԱՐՆԻ կենտրոնի թիմն ինձ տվեց երբևէ ստացածս ամենակարևոր նվերը: Ես հավերժ երախտապարտ եմ: Այս ի՜նչ ուրախություն է: Սա նման չէ այն ամենին, ինչ ես երբևէ ապրել եմ: Դուք սուրբ գործ եք կատարում: Ես շնորհակալ եմ բոլոր բժիշկներին, որոնք աջակցել են մեզ, ցավոք մենք չենք հանդիպել իրենց, սակայն կապ ենք պահպանել մեր համակարգողի միջոցով։
Մեր և մեր երեխայի ժպիտները փոխնակ մոր և ձվաբջջի դոնորի ծառայության լիարժեք արդյունքն են, որով հնարավոր դարձավ մեր երեխայի գոյությունը: Մեր անցած ճանապարհը մեզ ստիպում է մտածել, որ մեր երեխան իր հետ մեր օջախ կբերի համերաշխություն և հույս ապագայի հանդեպ: Նրա լույս աշխարհ գալն անակնկալ չի եղել, բայց մեր հրաշքն իր զարմանալի գոյությամբ միշտ կհիշեցնի մեզ ԱՐՆԻ կենտրոնի պրոֆեսիոնալ, սիրով լի ու իր գործի նվիրյալ թիմի մասին։
ԱՐՆԻ կենտրոնի թիմի անդամները մեր կողքին են եղել ծնող դառնալու ողջ ընթացքում՝ և՛ լավ, և՛ վատ օրերին: Այժմ մենք բախտավոր ենք աշխարհի ամենագեղեցիկ աղջկա հետ: Շնորհակալություն ԱՐՆԻ կենտրոնի թիմին, որն օգնեց մեզ իրականացնելու մեր ամենասպասված երազանքը
Մենք ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել ձեր կազմակերպությանը՝ ծնող դառնալու մեր երազանքն իրականություն դարձնելու համար: Շնորհակալություն բոլորին այս ծրագրի ընթացքում ինձ օգնելու համար: Ձեր պրոֆեսիոնալիզմը, աջակցությունն ու սերը մեզ ստիպեցին ապահովություն և հանգստություն զգալ։
Շնորհակալություն, ամբողջ անձնակազմին, մենք մեծ հաջողություն ունեցանք, Դուք արեցիք այն, ինչ մենք էինք ուզում անել։