Նորածին երեխային կերակրելու ձևի ընտրությունը կարևոր որոշում է յուրաքանչյուր կենսաբանական ծնողի համար: Անկախ նրանից, թե դուք հույս ունեք կրծքի կաթ տալ ձեր նորածնին, թե որոշել եք, որ կաթնախառնուրդն ավելի հարմար է՝ «ճիշտ կամ սխալ» պատասխան չկա:
Փոխնակ մայրության միջոցով ապագա ծնողների և նրանց օգնող փոխնակ մայրերի համար կրծքի կաթ ստանալու և տրամադրելու որոշումը պետք է կայացվի երկկողմ համաձայնությամբ, սակայն առաջին որոշումը պետք է ընդունի ծնողը: Հաջորդ որոշումը կախված է կրծքով կերակրելու կամ կթելու հարցում փոխնակ մոր ցանկությունից և հնարավորությունից:
ԱՐՆԻ կենտրոնը գիտակցում է, որ այս առումով ճիշտ որոշում կայացնելու համար բազմակողմանի տեղեկատվություն պետք է տրամադրի: Ահա թե ինչու մենք որոշեցինք մեր մի քանի փորձառու փոխնակ մայրերից ստանալ անմիջական կարծիքներ և այն ամփոփված ներկայացնել Ձեզ։
Կան փոխնակ մայրեր, որոնք համաձայնում են ծնողների առաջարկին՝ նորածնին կաթ տալ։ Շատ կարևոր է, որ երկու կողմերն էլ լիովին հակված լինեն փոխնակ մոր կրծքով կերակրման գաղափարին։ Սակայն ոչ բոլոր ծնողներ են ցանկանում, որ երեխային կերակրի փոխնակ մայրը, կամ եթե անգամ նման ցանկություն են հայտնում, ապա ցանկանում են, որ երեխան չկպչի փոխնակ մոր կրծքին:
Փոխնակ մայրերի և ծնողների ընդհանուր մտահոգությունն այն է, որ երեխային ուղղակիորեն կրծքով կերակրելը կարող է կապ ստեղծել փոխնակ մոր և երեխայի միջև, որը չի զգացվում հղիության ընթացքում: Սա հարց էր, որի մասին մեր փոխնակ մայրերը մտածում են ծրագրի ընթացքում։
ԱՐՆԻ կենտրոնի փոխնակ մայրերից մեկը նկարագրել է այդ զգացումը որպես «ընկերոջ երեխային կերակրել» և նշել, որ ոչ մի կապվածություն չի զգացել: Բայց նման որոշում կայացնելուց առաջ մենք հորդորում ենք քննարկել այն հոգեբանի հետ, որն անմիջականորեն աշխատել է տվյալ փոխնակ մոր հետ։