Հաճախ ապագա ծնողները հետաքրքրվում են, թե որ բժիշկ գինեկոլոգ-վերարտադրողաբանի հետ են աշխատելու փոխնակ մայրության ծրագրի ընթացքում: Ի վերջո, բժիշկ գինեկոլոգ-վերարտադրողաբանը, որն իրականացնելու է ձվարանների խթանումը, փոխնակ մոր արգանդում սաղմի տեղադրումը և հսկելու է փոխնակ մորը մինչև 12 շաբաթական հղիությունը, ընտրվում է ապագա ծնողների կողմից մինչև փոխնակ մոր ընտրությունը:
Ապագա ծնողներից շատերը չունեն նախապես ընտրված բժիշկ գինեկոլոգ-վերարտադրողաբան, երբ նրանք դիմում են մեզ: ԱՐՆԻ կենտրոնի մասնագետներն ապագա ծնողներին տրամադրում են բաց աղբյուրներից հավաքված վիճակագրական տվյալներ Հայաստանի Հանրապետությունում գործող ԱՄԲ կլինիկաների և յուրաքանչյուր կլինիկայում աշխատող բժիշկ գինեկոլոգ-վերատադրողաբանի վերաբերյալ, որոնք հավաքագրվել են սոցիոլոգների և մարքեթոլոգների կողմից նախապես որոշված և միջազգայնորեն ընդունված չափանիշների հիման վրա։ Սակայն մենք ընտրում ենք լավագույն բժիշկ գինեկոլոգ-վերարտադրողաբաններին ոչ թե միայն ընդունված չափանիշների հիման վրա, այլև միջազգային և արտասահմանյան կառույցների կողմից տրված գնահատականներով։
Երբեմն մեզ են դիմում ապագա ծնողներ, որոնք փորձել են ինքնուրույն հղիանալ նախքան փոխնակ մայրության ծրագրին դիմելը և վստահելի հարաբերություններ են հաստատել իրենց բժիշկ գինեկոլոգ-վերարտադրողաբանի հետ: Մենք մեծ սիրով շարունակում ենք աշխատել ապագա ծնողների ընտրած բժիշկ գինեկոլոգ-վերարտադրողաբանի հետ։
ԱՐՆԻ կենտրոնի թիմը հպարտորեն աշխատում է Հայաստանի Հանրապետությունում ԱՄԲ ոլորտի լավագույն բժիշկների հետ: Մենք վստահաբար կարող ենք արձանագրել, որ Հայաստանում աշխատում են ԱՄԲ ոլորտի առաջատար բազմաթիվ բժիշկ գինեկոլոգ-վերարտադրողաբաններ: