2024-03-28

Սաղմը փոքր, նուրբ էակ է։ Սաղմի տեղադրման գործընթացին պետք է նախապատրաստվել մեծ զգուշությամբ: Հաճախ փոխնակ մայրերն անհանգստանում են այն առումով, թե ինչպես լավագույնս պաշտպանել սաղմը, որը հենց նոր տեղադրվել է: Շատ փոխնակ մայրերի և ապագա ծնողների մոտ կարող են հարցեր առաջանալ, թե որքանո՞վ է ապահով սաղմը արգանդում տեղադրվելուց հետո, հնարավո՞ր է, որ սաղմը տեղադրելուց հետո «ընկնի»:

 

ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐԸ ՍԱՂՄԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԵ՞ՏՔ Է ԳՏՆՎԻ ԱՆԿՈՂՆՈՒՄ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ ՎԻՃԱԿՈՒՄ

 

Կա՞, արդյոք, վտանգ, որ քայլելը, ցատկելը կամ միզելը կարող են պարզապես հանգեցնել արգանդից սաղմի սահելուն: Բժիշկները հաճախ նշանակում են անկողնային հանգիստ տեղադրումից հետո, որպեսզի սաղմը ժամանակ ունենա «տեղավորվելու» և ներպատվաստման (իմպլանտացիայի) համար: Սաղմի դուրս ընկնելը, համոզված եղեք՝ անհնար է։ Արգանդը մկանային օրգան է։ Սա նշանակում է, որ այն մնում է կծկված և ամուր իր բնական վիճակում: Թեև արգանդի ներսում գտնվող տարածքը կոչվում է «խոռոչ», այն բառացիորեն դատարկ տարածություն չէ, որտեղ սաղմը կարողանա ազատ տեղաշարժվել կամ պտտվել։

 

ԻՆՉՈ՞Ւ ՍԱՂՄԸ ԴՈՒՐՍ ՉԻ ԸՆԿՆՈՒՄ

 

Ձեր մարմինը նախապատրաստված է սաղմի տեղադրմանը ԱՄԲ դեղամիջոցներով: ԱՄԲ ոլորտի գրեթե բոլոր բժիշկները պահանջում են, որ ձեր արգանդի լորձաթաղանթը բավականաչափ հաստ լինի, որպեսզի պատերը դիպչեն մեջտեղին՝ նախքան տեղադրումը: Սա ստեղծում է միջավայր, որտեղ հաստ, կպչուն էնդոմետրիալ երեսպատումը դատարկ տարածք չի թողնում: Երբ սաղմը տեղադրվում է արգանդի պատերի միջև, և մկանները կծկվում են, ապահով տեղ է ստեղծվում սաղմի համար, որպեսզի սաղմը գտնվի հաստ լորձաթաղանթի խորքում և սկսի աճել: Պատկերացրեք, թե ինչպես եք կակաչի սերմը դնում ձեր արմունկի ծալքի մեջ, այնուհետև ձեռքը ամուր ծալեք՝ օգտագործելով ձեր մկանը: Այժմ թափահարեք այդ ձեռքը, որքան կարող եք ուժեղ: Ինչքան էլ փորձեք՝ կակաչի հատիկը դուրս չի թռչի։

 

Ներպատվաստված  սաղմը ճկված արգանդի ներսում մոտավորապես նույնն է: Ոչ մի ողջամիտ արտաքին ֆիզիկական ակտիվություն՝ լինի դա ցատկելը, անկողնում գլորվելը, քայլելը կամ վազելը, չեն կարող հանգեցնել առողջ սաղմի տեղահանման, երբ այն տեղադրվել է էնդոմետրիումի լորձաթաղանթում: Անկողնային հանգստի շրջանը կոչված է օգնելու ձեզ հանգստանալ, նպաստելու սաղմի ներպատվաստմանը և էնդոմետրիումի լորձաթաղանթում ընդգրկվելուն: Դուք միշտ պետք է հետևեք անկողնային ռեժիմի վերաբերյալ բժշկի ցուցումներին. մի վախեցեք անկողնուց վեր կենալ, զուգարանից օգտվել կամ ոտքերը ձգել: Եթե ​​հարցեր ունեք այն մասին, թե որ գործողություններն են խրախուսվում, ինչպես անկողնային հանգստի ժամանակ, այնպես էլ դրանից հետո, երբ առօրյա կյանք վերադառնաք, մի վախեցեք հարցնել ձեր բժիշկ գինեկոլոգ-վերարտադրողաբանին։

 

Խնդրում ենք կապվել ԱՐՆԻ կենտրոնի հետ՝ մեր ծրագրում փոխնակ մայր լինելու մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար: