ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹյԱՆ սկզբունքներից են օրինականությՈՒՆԸ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ
Երբ դուք որոշեք փոխնակ մայրության ծրագիր իրականացնել ARNI կենտրոնի հետ, այդ պահից սկսած մենք կհարմարեցնենք ծրագիրը ձեր և ձեր անձնական կարիքների հետ: Համոզված ենք, որ ԱՐՆԻ կենտրոնի ծրագրերը լավագույնն են Հայաստանում և արժանի են ձեր երազանքն իրականություն դարձնելու։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ փոխնակ մորից երեխայի ծնվելու դեպքում որպես երեխայի ծնողներ (ծնող) գրանցում են ամուսնական զույգին (մորը կամ հորը), այլ ոչ թե փոխնակ մորը։
Ծննդի պետական գրանցումը կատարվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը: Ծննդյան մասին պետական վկայականն ուղարկվում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:
Ծննդյան վկայականի մեջ գրանցվում են ծնողների տվյալները, անգամ եթե փոխնակ մոր արգանդում տեղադրված սաղմը ստացվել է այլ ձվաբջջի և սերմի դոնորից։
Այսպիսով, փոխնակ մոր ծնած երեխայի ծննդյան վկայականը ոչնչով չի տարբերվում այլ երեխաների ծննդյան վկայականից։
Անպտղությամբ տառապող ծնողներին երեխային գրանցելու համար փոխնակ մոր համաձայնությունը պետք չէ։
ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ԱՐՆԻ կենտրոնը կազմում է այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ներկայացնել ըստ տվյալ պետության դեսպանատան հյուպատոսարանի պահանջի։
ԱՐՆԻ կենտրոնը կազմակերպում է անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունը, դրանց նոտարական վավերացումը և ապոստիլացումը։
ԱՐՆԻ կենտրոնը կազմակերպում է ամբողջական փաստաթղթղերի ներկայացումը օտարերկյա պետության դեսպանատան հյուպատոսական մարմնին՝ երեխայի ծննդյան գրանցման նպատակով։
ԱՐՆԻ կենտրոնն ապագա ծնողների անունից ստանում է իրենց երեխայի ծննդյան գրանցման վկայականը և հանձնում է ծնողներին։
ԾՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ներկայացվող փաստաթղթերի ցանկը
Ծննդյան մասին բժշկական փաստաթղթի քաղվածքը:
Եթե երեխայի ծնողները ամուսնության մեջ են գտնվում, ապա ծնողների ամուսնության պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնության ակտային գրանցման տվյալները:
Երեխայի ծնողի մահվան դեպքում՝ մահվան պետական գրանցումը հավաստող փաստաթուղթը կամ մահվան ակտային գրանցման տվյալները։
Երեխայի ծնողների ամուսնալուծության դեպքում՝ ամուսնալուծությունը հավաստող փաստաթուղթը կամ ամուսնալուծության ակտային գրանցման տվյալները։
Երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը։
Փոխնակ մոր հետ կնքված պայմանագիրը։
ԴՆԹ-ի որոշումը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 14
ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀՈԴՎԱԾ 15
ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ
Դոնոր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն կանայք, որոնք ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ:
Հայտնի դոնոր լինելու իրավունք ունեն նաև վերարտադրողական տարիքի (18 տարեկանից սկսած) այն կանայք, որոնք ցանկանում են իրենց սեռաբջիջը կամ սաղմը տրամադրել հարազատներին կամ իրենց հետ ազգակցական կապի մեջ չգտնվող և վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության կարիք ունեցող զույգին (անձին), ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ:
Դոնորն իր ձվաբջիջը տրամադրելու համար կարող է ստանալ դրամական հատուցում համապատասխան առողջապահական հաստատության կամ ձվաբջիջն օգտագործող անձի կամ զույգի կողմից՝ նախապես կնքված և սահմանված կարգով վավերացված պայմանագրի համաձայն:
Դոնորը չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում իրենից սերված երեխայի նկատմամբ։
Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 20-38 տարեկան այն կանայք, որոնք ունեն առնվազն մեկ երեխա, նախկինում ոչ ավելի, քան երեք անգամ ծննդաբերել են, ոչ ավելի, քան մեկ անգամ կեսարյան հատման վիրահատության միջոցով ծննդալուծվել են, սահմանված կարգով ենթարկվել են բժշկական հետազոտության, որի արդյունքով չեն հայտնաբերվել բժշկական հակացուցումներ:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող կինը կարող է փոխնակ մայր լինել ամուսնու համաձայնությամբ:
Կինը չի կարող հանդես գալ որպես փոխնակ մայր, եթե առկա է Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած բժշկական հակացուցումներից որևիցե մեկը կամ նախկինում առնվազն երկու անգամ հանդես է եկել որպես փոխնակ մայր:
Փոխնակ մայրը միաժամանակ չի կարող լինել ձվաբջջի դոնոր: Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձանց և փոխնակ մոր միջև փոխհարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրերով, որոնք ենթակա են նոտարական վավերացման:
Փոխնակ մայրն իրավունք չունի հրաժարվելու իրենից ծնված երեխային հանձնել սույն օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած անձանց՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին կամ ամուսիններին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 14
ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ
Դոնոր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն կանայք, որոնք ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ:
Հայտնի դոնոր լինելու իրավունք ունեն նաև վերարտադրողական տարիքի (18 տարեկանից սկսած) այն կանայք, որոնք ցանկանում են իրենց սեռաբջիջը կամ սաղմը տրամադրել հարազատներին կամ իրենց հետ ազգակցական կապի մեջ չգտնվող և վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության կարիք ունեցող զույգին (անձին), ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության և չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ:
Դոնորն իր ձվաբջիջը տրամադրելու համար կարող է ստանալ դրամական հատուցում համապատասխան առողջապահական հաստատության կամ ձվաբջիջն օգտագործող անձի կամ զույգի կողմից՝ նախապես կնքված և սահմանված կարգով վավերացված պայմանագրի համաձայն:
Դոնորը չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգտագործման արդյունքում իրենից սերված երեխայի նկատմամբ։
ՀՈԴՎԱԾ 15
ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ
Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20-35 տարեկան այն կանայք, որոնք սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ: