Ձվաբջջի դոնորությունը փոխնակ մայրության ծրագրի կենսական մասն է: Ձվաբջիջ հանձնելու ձեր որոշումը խորապես ազդում է և' ձեր, և' ԱՐՆԻ կենտրոնին դիմած ապագա ծնողների վրա: Մենք հպարտանում ենք ձեզանով, եթե որոշում եք ընդունել ձեր ձվաբջիջները հանձնելու մեկ ուրիշ զույգի՝ այդպիսով իրենց հավերժական ընտանիքը կառուցելու հնարավորություն ընձեռելով նրանց: Այնուամենայնիվ, մենք նաև հորդորում ենք ձեզ ծանոթանալու ստորև ներկայացված քայլերին.
ԱՇԽԱՏԱՆՔ ՏԱՆԸ
Տեղեկացված լինելը լավագույն միջոցն է՝ պատրաստվելու ձվաբջջի հանձնմանը: Ահա թե ինչպես կարող եք ինքներդ ձեզ նախապատրաստել ձվաբջջի դոնորների փորձի բոլոր ասպեկտներին՝
-
համացանցում ուսումնասիրեք ձվաբջիջների հանձման գործընթացը.
-
կրթեք ինքներդ ձեզ՝ ձվաբջջի դոնորի պահանջներին համապատասխանելու համար.
-
հասկացեք օգուտները և հնարավոր մարտահրավերները, որպեսզի կարողանաք տեղեկացված որոշումներ կայացնել.
-
տվեք հարցեր․ ոչ մի հարց երբեք շատ մեծ կամ փոքր չէ:
ՀԱՐՑՐԵՔ ԽՈՐՀՈՒՐԴ ԱՐԴԵՆ ԱՅՍ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱՆՑԱԾ ԴՈՆՈՐԻՑ
Եթե որևէ վերապահում ունեք, ապա կարող է օգտակար լինի զրույցը արդեն դոնորական ճանապարհ անցած անձի հետ, որը կարող է նաև փարատել ձեր մտահոգությունները: Ավելի լավ է նախքան ձվաբջջի դոնոր դառնալը մանրակրկիտ հասկանալ, թե ինչ է ձեզ սպասվում:
ՀԱՇՎԱՐԿԵՔ ԺԱՄԱՆԱԿԸ
Ձվաբջջի դոնորությունն իրապես անձնուրաց արարք է, սակայն այն պահանջում է ժամանակի տրամադրում հետազոտություններ անցնելու և ձվաբջիջներ հանձնելու համար: Հետևաբար, նախքան ձվաբջջի դոնոր դառնալու համաձայնություն տալը անհրաժեշտ է հստակ որոշել՝ ձեր ժամանակացույցը թո՞ւյլ է տալիս անցնել բոլոր հետազոտությունները, ընդունել բոլոր նշանակումները և կատարել բոլոր այցելությունները, որոնք անհրաժեշտ են ձվաբջիջ հանձնելու համար:
ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ
Եթե որոշել եք դառնալ ձվաբջջի դոնոր, ապա պետք է հրաժարվեք ալկոհոլից և ծխելուց, որոնք բացասաբար են ազդում ձվաբջիջների որակի վրա:
ՄԻ ԽԱԽՏԵՔ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
Ձվաբջջի դոնորության գործընթացը կառուցված է վստահության վրա: Այս ծրագրի ընթացքում նշված վստահությունը ձևավորելու և պահպանելու համար անհրաժեշտ է բոլորի համագործակցությունը, որը ներառում է ոչ միայն ծնողներին, այլև ձվաբջջի դոնորներին: Բոլոր ներգրավված կողմերի գաղտնիությունը հարգելը պարզապես կանոն չէ. դա պահանջ է։
Հետաքրքրվա՞ծ եք դառնալու ձվաբջջի դոնոր: Հարցերի համար կապվեք մեզ հետ (+374) 55 501 144 հեռախոսահամարով կամ ուղարկեք էլեկտրոնային նամակ info@arni.am հասցեով: