ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՄԵՆՔ ՊՐԵՄԻՈՒՄ ԴԱՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Սույն կայքում ձվաբջիջների դոնորությանը և փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող գովազդն իրականացնվում է գինեկոլոգիական և վերարտադրողաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության անունից

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐԻՆ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԻՐԵՔ ԶԱՆԳ ՄԵՆԵՋԵՐԻՆ

ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՓՈԽՆԱԿ ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ

Մենք փնտրում և հանգամանորեն ընտրում ենք փոխնակ մայրերի, որոնք կարող են դառնալ Ձեր երեխային կրելու և ծննդաբերելու վստահելի գործընկերը:

Մենք երաշխավորում ենք, որ մեր առաջարկած փոխնակ մայրերն անցել են ամբողջական հետազոտություն և չունեն փոխնակ մայր լինելու հակացուցումներ, որը կհաստատի նաև Ձեր ծրագիրը ղեկավարող բժիշկ գինեկոլոգ-վերարտադրողաբանը:

ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Դոնորների տվյալների բազան պարունակում է ամբողջական հետազոտություն անցած և միջազգային չափանիշներին համապատասխանող ձվաբջջի դոնորների վերաբերյալ անձնական տվյալներ:

Դոնորների տվյալների բազան նոր թեկնածուով լրացվում է միջինը շաբաթը մեկ անգամ։ Դոնորների տվյալների բազան պարունակում է ձվաբջջի դոնորների ներկայում ու անցյալում կատարված լուսանկարներ:

ԿԵՆՍԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

Մենք տեղափոխում ենք կենսանյութերն արագ, անվտանգ և աշխարհի ցանկացած վայրից:

Կենսանյութերի փոխադրումը կազմակերպվում է ԱՄՆ-ում արտադրված նորագույն դյուարների օգտագործմամբ:

MVE CryoShipper դասի դյուարները թույլ են տալիս տեղափոխել սառեցված կենսանյութերը կրիոփաթեթներով, կրիոփորձանոթներով կամ կրիոձողիկներով, ազոտի գոլորշու մեջ՝ առանց հեղուկ ազոտի թափվելու և նմուշները տաքացնելու վտանգի:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

transfer for biology parents

Կազմակերպում ենք ձեր տեղափոխումը Զվարթնոց օդանավակայանից հյուրանոց և հյուրանոցից Զվարթնոց օդանավակայան

Guest houses for Biology parents

Մենք ամրագրում ենք հարմարավետ հյուրատներ, որտեղ առկա են բոլոր պայմանները նորածնի խնամքի համար

Nannies for the postpartum period

Մենք տրամադրում ենք փորձառու դայակներ՝ հետծննդաբերական շրջանի համար

Photo and video for your child’s first days

Մենք տրամադրում ենք մասնագիտացված տեսալուսանկարիչներ՝ Ձեր մանկան առաջին օրերի հիշողությունները պահպանելու համար

Տրամադրում ենք թարգմանչական ծառայություն և կազմակերպում ենք անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունը

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

«ԱՐՆԻ» ընկերությունն ունի հիանալի դոնորների մեծ ընտրություն և իսկապես հոգ է տանում իր հաճախորդների մասին: Մենք երկար, բայց հաճելի ճանապարհ անցանք «ԱՐՆԻ» ընկերության հետ, չզգալով որևէ անհանգստություն։ Ես և իմ ամուսինը իսկապես գնահատում ենք «ԱՐՆԻ» ընկերության թիմը և շնորհակալ ենք նրանց աջակցության համար
testimonial
Իմ ծնողներից հետո, որոնք ինձ կյանք են տվել, ԱՐՆԻ կենտրոնի թիմն ինձ տվեց երբևէ ստացածս ամենակարևոր նվերը: Ես հավերժ երախտապարտ եմ: Այս ի՜նչ ուրախություն է: Սա նման չէ այն ամենին, ինչ ես երբևէ ապրել եմ: Դուք սուրբ գործ եք կատարում: Ես շնորհակալ եմ բոլոր բժիշկներին, որոնք աջակցել են մեզ, ցավոք մենք չենք հանդիպել իրենց, սակայն կապ ենք պահպանել մեր համակարգողի միջոցով։
testimonial

Մեր և մեր երեխայի ժպիտները փոխնակ մոր և ձվաբջջի դոնորի ծառայության լիարժեք արդյունքն են, որով հնարավոր դարձավ մեր երեխայի գոյությունը: Մեր անցած ճանապարհը մեզ ստիպում է մտածել, որ մեր երեխան իր հետ մեր օջախ կբերի համերաշխություն և հույս ապագայի հանդեպ: Նրա լույս աշխարհ գալն անակնկալ չի եղել, բայց մեր հրաշքն իր զարմանալի գոյությամբ միշտ կհիշեցնի մեզ ԱՐՆԻ կենտրոնի պրոֆեսիոնալ, սիրով լի ու իր գործի նվիրյալ թիմի մասին։
testimonial

ԱՐՆԻ կենտրոնի թիմի անդամները մեր կողքին են եղել ծնող դառնալու ողջ ընթացքում՝ և՛ լավ, և՛ վատ օրերին: Այժմ մենք բախտավոր ենք աշխարհի ամենագեղեցիկ աղջկա հետ: Շնորհակալություն ԱՐՆԻ կենտրոնի թիմին, որն օգնեց մեզ իրականացնելու մեր ամենասպասված երազանքը:
testimonial
Մենք ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել ձեր կազմակերպությանը՝ ծնող դառնալու մեր երազանքն իրականություն դարձնելու համար: Շնորհակալություն բոլորին այս ծրագրի ընթացքում ինձ օգնելու համար: Ձեր պրոֆեսիոնալիզմը, աջակցությունն ու սերը մեզ ստիպեցին ապահովություն և հանգստություն զգալ։
testimonial
Շնորհակալություն, ամբողջ անձնակազմին, մենք մեծ հաջողություն ունեցանք, Դուք արեցիք այն, ինչ մենք էինք ուզում անել։
testimonial
Շնորհակալ եմ ԱՐՆԻ կենտրոնի թիմի հոգատարության համար, որ ես զգացել եմ յուրաքանչյուր քայլափոխի: Եվս մեկ անգամ կրել հղիությունը և ծննդաբերելը եղել է իմ կյանքի ամենահաճելի փորձառություններից: ԱՐՆԻ կենտրոնի աջակցությունն անհավանական է եղել, և այն ինձ համար մեծ նշանակություն ուներ: Ես երբեք չեմ կարող բավականաչափ շնորհակալություն հայտնել ձեր թիմին
testimonial
Ես ուզում էի շնորհակալություն հայտնել փոքրիկ ոսկյա սրտիկի համար, որը ես ավելացրի իմ ապարանջանին: Դա շատ հուզիչ էր: Անկախ նրանից՝ ով է անմիջականորեն աշխատել ինձ հետ, ԱՐՆԻ կենտրոնի թիմի բոլոր անդամները մեծ դեր են խաղացել ինձ ապահով զգալու համար: Ես չեմ կարողանում լավ խոսքեր գտնել, ուղղակի շնորհակալություն այն ամենի համար, որ դուք արեցիք ինձ համար։
testimonial
Ես այնքան գոհ եմ, որ բազմաթիվ կազմակերպությունների մեջ ընտրեցի «ԱՐՆԻ» ընկերությունը։ Նրանց հոգատար և կազմակերպված աշխատակազմը մշտապես ինձ հետ կապ է պահպանել։ Ինձ շատ արագ ծանոթացրին հիանալի զույգի հետ, և ես հաջողությամբ ավարտեցի իմ առաջին ծրագիրը: Ես պատրաստվում եմ կրկին մասնակցել Փոխնակ մայրության ծրագրին և շատ ուրախ եմ կրկին համագործակցել «ԱՐՆԻ» ընկերության թիմի հետ:
testimonial
Ես, որպես դոնոր, առաջին փորձն ունեցա «ԱՐՆԻ» ընկերությունում: Նրանք ինձ հետ էին յուրաքանչյուր քայլափոխի և իսկապես աջակցում էին ինձ ողջ ծրագրի ընթացքում: Ես այնքան ոգևորված եմ, որ սկսել եմ իմ երկրորդ ծրագիրը և իսկապես հավատում եմ, որ ես երջանկություն եմ պարգևում ապագա ծնողներին, որոնք շնորհակալ կլինեն իմ առաքելության համար:
testimonial
Ես անչափ շնորհակալ եմ ԱՐՆԻ կենտրոնի անձնակազմից և բոլորին հայտնում եմ անվանական շնորհակալություն: Շնորհակալ եմ իմ և իմ երեխաների հանդեպ այդքան հրաշալի հոգատարության համար։
testimonial
Կարծում եմ, շնորհակալությունը շատ քիչ է արտահայտելու համար այն ամենը, որ զգացել եմ ծրագրի ողջ ընթացքում: Ձեզանից յուրաքանչյուրն ինձ վերաբերվել է այնպես, կարծես ես ամենակարևոր մարդն եմ, որի մասին դուք հոգ եք տանում: Մեր համագործակցությունը դեռ շարունակվում է, բայց ես ուզում եմ հանձնել ձեզ իմ աղջկա պատրաստած այս փոքրիկ նվերը։
testimonial

ՍԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ

Ավելի քան 25 երկրներից ապագա ծնողներ են դիմել ԱՐՆԻ կենտրոն՝ վստահելով մեզ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ հղիանալու կամ փոխնակ մոր միջոցով երեխա ունենալու և իրենց ընտանիքներին նոր կյանք պարգևելու նվիրական երազանքը:

Մենք տիրապետում ենք ներկայացված երկրների օրենսդրական այն կարգավորումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու, երեխայի ծննդյան վկայական ստանալու և սեփական երկիր վերադառնալու համար։

Մենք ազգությամբ հայ չհանդիսացող օտարերկյա քաղաքացիներին տրամադրում ենք ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող փոխնակ մայրեր։