ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐ ԸՆՏՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԵԿՆԱՐԿ ՏԱԼԸ

ձվաբջջի, սերմի, սաղմի տեղափոխում

Մենք ուշադրությամբ ուսումնասիրում ենք յուրաքանչյուր ձվաբջջի դոնորի կյանքի պատմությունը, մանրամասն նկարագրում ենք ֆենոտիպային բնութագիրը, կրթությունը, մասնագիտացումը և նախասիրությունները

ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծնող դառնալու ճանապարհի կարևոր փուլերից է ձվաբջջի դոնորի ընտրությունը: Ապագա ծնողները ցանկանում են վստահ լինել, որ իրենց երեխաներին կյանքի լավագույն սկիզբ են տալիս, ինչը մեծապես կարող է կախված լինել ձվաբջջի դոնորի ճիշտ ընտրությունից:

Մեր լավագույն առանձնահատկություններից մեկը ոչ միայն երաշխավորելն է, որ ապագա ծնողն ընտրել է ձվաբջջի դոնորի ճիշտ թեկնածուի, որի հետ իրենք կարող են հաջողությամբ անցնել ծրագիրը, այլ նաև ապագա ծնողներին հոգատար և հետևողականորեն առաջնորդելը ծրագրի յուրաքանչյուր փուլում:

Մենք յուրաքանչյուր ապագա ծնողի անվճար տրամադրում ենք ձվաբջջի դոնորների տվյալների բազայի հասանելիություն: Ձվաբջջի դոնորների տվյալների բազա մուտք գործելու հնարավորության դեպքում ապագա ծնողը կարող է ծանոթանալ բոլոր թեկնածուներին՝ իր ապագա երեխայի համար ամենահամապատասխան ձվաբջջի դոնորին ընտրելու համար:

Ապագա ծնողների խնդրանքով մենք կազմակերպում ենք իրենց և ձվաբջջի դոնորի թեկնածուի հանդիպումը, այդ թվում՝ հեռավար կարգով, նախքան վերջնական որոշում կայացնելը: Մենք հաստատում ենք ընտրված թեկնածուին, կնքում նոտարական վավերացմամբ պայմանագիր և սկսում ենք ձվաբջջի ստացման գործընթացը։

ՁՎԱԲՋՋԻ ԴՈՆՈՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Տարիք՝ 18-30

Հասակ՝ 160 սմ սկսած

Գենետիկ և վեներական հիվանդությունների բացակայություն

Երկու ձվարանների առկայություն

Կանոնավոր դաշտանի առկայություն

25-ից ցածր մարմնի զանգվածի ինդեքսով (BMI)

ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Չի օգտագործել որևէ տեսակի ծխախոտ, ալկոհոլ կամ թմրանյութ

Չի ենթարկվում ծխախոտի երկրորդային ծխի ազդեցության

Մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում և ունի մշտական բնակության վայր, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չլինելու դեպքում ունի Հայաստանի Հանրապետության կացության քարտ, որը վավեր է հաջորդ մեկ տարվա համար

Չունի քրեական պատմություն

Ընտանիքում առկա չեն ժառանգական, հոգեկան և այլ հիվանդություններ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման համար:

ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Միջին, թերի բարձրագույն կամ բարձրագույն կրթության առկայություն

Բժշկական և հոգեբանական փորձաքննության ենթարկվելու պատրաստակամություն

Դեղամիջոցներ օգտագործելու պատրաստակամություն